Թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն աշխատում է 20-րդ դարասկզբի մասին պատմական վեպի վրա, ինչը նրան թույլ է տալիս կտրվել առօրյա քաղաքական օրակարգից: Այդ մասին պատմել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Անցյալ տարի ռուսերեն լույս են տեսել նրա երկու ստեղծագործությունները՝ «Շիկահեր կինը» և «Իմ տարօրինակ մտքերը»: Դրանցից վերջինն նշվել է ռուս գրականության «Յասնայա պոլյանա» մրցանակի ժյուրիի կողմից: Փամուքը Ռուսաստան է ժամանել՝ մասնակցելու պարգևատրման արարողությանը:
«Ես գիրք եմ գրում, որի գործողությունը ծավալվում է 1900 թվականին Միջերկրական ծովի մտացածին կղզում, որն Օսմանյան կայսրության նահանգն է: Դա պատմական վեպ է, ուստի ես շատ գրականություն եմ կարդում այն ժամանակվա մասին: Շատ ուրախ եմ, որ խորասուզվում եմ այս ստեղծագործության մեջ, քանի որ կյանքը Ստամբուլի սահմաններից դուրս, առօրյա քաղաքական օրակարգն ինձ ճնշում է»,-ասել Է Փամուքը:
Հեղինակը հավելել է, որ վեպը 500 էջից պակաս չի լինի: