Բոլորն էլ ցանկանում են հարթ և խնամված մաշկ ունենալ: Սակայն շատերն իրենց նպատակին հասնելու համար օգտագործում են խնամքի այնպիսի միջոցներ, որոնք օգնելու փոխարեն՝ վնասում են մաշկը:
Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք ներկայացնում տնային դիմակ, որը կխնամի մաշկը, կհարթեցնի կնճիռները, կհանի մաշկային բորբոքվածությունը: Այս դիմակն օգնում է բացել ծակոտիները և մաքրել դրանք:
Այն նաև հեռացնում է մաշկի մեռած բջիջները և հարթեցնում մաշկը:
Այս դիմակի բաղադրության մեջ մտնող կիտրոնն ունի սպիտակեցնող հատկանիշ, այն նաև հրաշալի կերպով մաքրում է մաշկն ու ծակոտիները:
Մեղրն այս դիմակի մեջ ունի սնուցող նշանակություն: Մեղրը հարուստ է սննդարար տարրերով, որոնք օգնում են վերականգնել վնասված մաշկը:
Յոգուրտն ունի հանգստացնող ազդեցություն, ինչի շնորհիվ հանում է մաշկի գրգռվածությունն ու բորբոքումները:
Բնական դիմակի բաղադրատոմս
- 1ճ/գ մեղր
- 1ճ/գ յոգուրտ
- 1թ/գ կիտրոնի հյութ
Մեղրն ու յոգուրտը խառնեք միջին չափի տարայի մեջ, ավելացրեք թարմ քամած կիտրոնի հյութը: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի ստացվի համասեռ, խյուսանման զանգված: Խյուսը քսեք դեմքի մաշկին և թողեք մնա 15 րոպե: Ապա լվացեք դիմակը գոլ ջրով և չորացրեք մաշկը:
Դիմակից հետո քսեք խոնավեցնող քսուք:
Այս դիմակը կարող եք օգտագործել շաբաթական 3-4 անգամ, որպեսզի հարթ և փայլուն մաշկ ունենաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
168.am