Մազերի տեսքը մեծապես կախված է խնամքից։ Marketium.ru կայքը ներկայացրել է սխալներ, որոնք թույլ են տրվում մազերը լվանալու ընթացքում։
Մազերը չորացնում եք սրբիչով։ Մազերը սրբիչով չորացնելու դեպքում կարող եք վնասել մազի կառուցվածքը։ Դրա փոխարեն՝ սրբիչը թույլ փաթաթեք մազերին։
Շատ շամպուն եք օգտագործում։ Շատ՝ չի նշանակում՝ ավելի լավ։ Շամպունի քանակը պետք է կախված լինի մազերը լվանալու հաճախականությունից։ Եթե ամեն օր լվանում եք մազերը, ապա երկու անգամ շամպուն օգտագործելու անհրաժեշտություն չկա։ Դա կարող են անել նրանք, ովքեր մազերը լվանում են շաբաթը երկու անգամ։
«Ագրեսիվ» շարժումներով եք լվանում մազերը։ Այս կերպ վարվելու դեպքում կարող եք մազաթափություն առաջացնել։
Շատ եք շտապում և լավ չեք լվանում արմատները։ Մազերը լվանալու ոսկե կանոնը հետևյալն է՝ լավ լվանալ արմատները, իսկ մնացած հատվածին բալզամ քսել։
Կոնդիցիոներ չեք օգտագործում։ Այն ոչ միայն կարգավորում է մազերի pH-ի մակարդակը, այլև դրանց փայլ է հաղորդում, փափկեցնում։ Միայն թե այն չպետք է քսել մազարմատներին։
Հազվադեպ եք լվանում մազերը։ Սա, իհարկե, շատ անհատական է։ Մազերը լվանալու պարբերականությունն անհրաժեշտ է որոշել՝ ըստ մաշկի յուղայնության աստիճանի։ Չոր մազերը հաճախ լվանալը վնասակար է, ինչպես յուղոտ մազերը՝ հազվադեպ լվանալը։
Մազերը շատ տաք ջրով եք լվանում։ Մազերը պետք է լվանալ տաք ջրով, ավարտին փափկեցնել մազերը սառը ջրով։
Մազերը մշտապես չորացնում եք վարսահարդարիչով։ Եթե մազերը շատ թաց են, գերադասելի է թույլ տալ, որ դրանք չորանան բնական ճանապարհով։ Երբ դրանք քիչ թաց կլինեն, կարող են օգտվել վարսահարդարիչից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը