
ՌԴ ճանապարհային ոստիկանությունը աշխատանքներ է տանում փրկելու Օրենբուրգում վթարի ենթարկված բեռնատարում գտնվող վագրերին:
Ինչպես հաղորդում է Րիա.ռու-ն, ոստիկանություն է զանգել բեռնատարի սեփականատերը, ով հատուկ սարքով հետևել է մեքենայի ընթացքին և ասել, որ իրեն պատկանող ավտոմեքենան արդեն մի քանի ժամ է կանգնել է և առաջ չի ընթանում, իսկ բեռնատարում գտնվում են հազվադեպ հանդիպող վագրեր, որոնց տեղափոխում էին Վոլգոգրադում գտնվող կրկես:
«Մեքենան գտնվում է ճանապարհից ոչ հեռու: Վարորդը և բեռնատարին ուղեկցող ավտոմեքենան դեպքի վայրում չեն, իսկ բեռնատարի խցիկից ձայներ են գալիս:
Ավտոպատահարի վայր է ժամանել նաև վարժեցնողը: Բեռնախցիկը բացելուց հետո հայտնաբերվել է հինգ վանդակ` վագրերով»,- նշված է հաղորդագրության մեջ: