Aysor.am-ը գրում է. Երգիչ Նարեկ Մակարյանը մեկ ամիս առաջ գործնական նպատակով ԱՄՆ մեկնեց մի քանի օրով ու մինչ այսօր այնտեղ է: Պատճառը Նահանգներում ստացած առաջարկներն էին, որոնք նրան դեռևս տևական ժամանակ կպահեն հայրենիքից դուրս:
«Ներկա պահին պատրաստվում եմ Լաս Վեգասում կայանալիք իմ մենահամերգին, որը նվիրված է լինելու Մայրության ու գեղեցկության տոնին: Նաև, երկու մեծ համերգային ծրագրերում ելույթ ունենալու հրավեր եմ ստացել, որոնց մասին փակագծերը բացել դեռ չեմ կարող: Մեկտեղ՝ աշխատում եմ նոր տեսահոլովակի ու երգի վրա, այդ հարցում էլ երկար սպասեցնել չեմ տա», – կայքի հետ զրույցում նշեց երգիչը:
Նկատելի է, որ հատկապես վերջին շրջանում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերն են նախընտրում ապրել ու ստեղծագործել դրսում, հիմնականում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հարցին, թե ի՞նչն է մարդկանց այդքան դուրս «քաշում», մեր զրուցակիցը պատասխանեց.
![]()
«Այդ հարցին չեմ կարող ուրիշների փոխարեն պատասխանել… Անձամբ ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ տունն ու ծննդավայրը, գերադասում եմ ապրել ու արարել հայրենի հողի վրա: Թե հետագայում ճակատագիրն ինձ ո՞ւր կտանի, չգիտեմ, դա ոչ-ոք չգիտի: Բայց այն, որ այս պահին թեկուզև աշխատանքի բերումով ժամանակավոր դրսում գտնվելու դեպքում էլ կարոտին չեմ դիմանում, փաստ է: Այստեղ գտնվելս ժամանակավոր բնույթ է կրում, անպայման կվերադառնամ մի քանի ամսից: Ինչպես ասում են՝ իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա… Շուտով կհանդիպենք Երևանում»:
Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում





