Դեղամիջոցների անկանոն վաճառքն արդեն դարձել է սովորական երևույթ: Դեղամիջոցների գովազդն անում է իր գործը, և մարդիկ հաճախ դեղատանը գնում են առողջության հերթական երաշխիքը՝ նույնիսկ չկասկածելով, որ այդ դեղամիջոցը բացարձակապես անօգուտ է:
Բժշկությունը դարձել է կոմերցիոն՝ օգտվելով մարդկանց հաշվին հարստանալու շանսից, ովքեր երազում են լինել առողջ, գեղեցիկ և ապրել ինչքան հնարավոր է՝ երկար: Այդ երազանքը միանգամայն բնական է և բացատրելի, բայց, ինչպես կարծում է բժիշկ Մյասնիկովը, դրա իրականացմանը պետք է մոտենալ այլ կողմից:
Ճշմարտություն դեղերի մասին
Ալեքսանդր Մյասնիկովը՝ Կրեմլի հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկը, հանրահայտ է դարձել՝ շնորհիվ իր բազմաթիվ ելույթների: Նրա «Ինչպես ապրել 50 տարուց ավելի» գիրքը ցրում է բոլոր պատրանքները տարբեր դեղերի մասին. ինչքան էլ տաղտկալի լինի դա ընդունել, բայց առողջությունը միայն հաբերով չես կարգավորի:
Որոշ դեղամիջոցներ նույնիսկ վնասակար են, իսկ մի քանիսը չունեն ոչ մի բուժական ազդեցություն, բայց շատ թանկ են: Բժշկական միջոցները բիզնես են: Արժե, որ դրա մասին հիշեն բոլորը, ովքեր գնում են բժշկի մոտ ընդունելության կամ հերթական այցն են կատարում դեղատուն:
Իր գրքում Մյասնիկովը հատուկ ուշադրություն է հատկացնում իմունային մոդուլյատորներին, որոնք հիմա շատ նորաձև են դարձել: Դեղերը, որոնք բարձրացնում են իմունիտետը, միֆ են: Եթե դրանք աշխատեին, ապա ՁԻԱՀ-ով հիվանդներն արդեն վաղուց բուժված կլինեին: Պետք է իմաստուն կերպով մոտենալ յուրաքանչյուր բժշկական հետազոտությանը: Ավելորդ գումար նախընտրելի է ծախսել առողջ սննդի կամ սպորտով զբաղվելու վրա, այ, իսկ իմունիտետի մակարդակի ստուգումը զառանցանք է:
Բժիշկ Մյասնիկովը գրավում է իր ազնվությամբ: Նա բժշկի հազվադեպ օրինակ է, ով հարգանքով է վերաբերվում Հիպոկրատի երդմանը:
Մյասնիկովը կարծում է, որ իմունիտետը հնարավոր է բարձրացնել, բայց ոչ դեղերով: Միայն առողջ կենսակերպը, վնասակար սովորություններից և սննդամթերքից հրաժարվելը, կոփվելը և սթրեսի ընդհանուր մակարդակի իջեցումը կարող են հրաշքներ գործել և ակտիվացնել օրգանիզմի պաշտպանական ուժերը: Ոչ սրսկումները, ոչ էլ հաբերը դա անել չեն կարող:
Առանձին թեմա է վեգետատիվ անոթային դիստոնիան: Այդ ախտորոշումը սիրում են դնել գրեթե բոլորին, քանի որ այն ծածկում է բազում տարածված նախանշաններ. արագ սրտխփոց, սառը ձեռքեր, գլխապտույտ, գլխացավ և այլն: Սրանք այնպիսի նախանշաններ են, որոնք կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին: Բժիշկն իրավունք չունի այդպիսի ախտորոշում դնել և հույս ունենալ, որ օրգանիզմի բոլոր խանգարումներն իրենք իրենց կանհետանան:
Բժիշկը չպետք է նաև առանց հիմնարար պատճառի նշանակի մեծ տարածում գտած հակադեպրեսանտներ: Դրանց առևտուրն անցել է արդեն բոլոր թույլատրելի սահմանները: Սարսափելի է գիտակցել, որ բավականին դժվար է գտնել այնպիսի մասնագետի, ով հետաքրքրված չէ ուրիշի դժբախտության հաշվին հարստանալով:
Եթե Դուք ունեք ծանոթ, ազնիվ բժիշկ, գնահատեք նրան և մի կորցրեք նրա հետ կապը: Միայն այդպիսի բժիշկը կբուժի Ձեզ, այլ ոչ թե Ձեր դրամապանակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը