Երբ խոսքը գնում է քաշ կորցնելու մասին, հսկայական քանակությամբ խորհուրդներ ենք լսում: Խնդիրն այն է, որ դրանցից շատերն անօգուտ են և գիտականորեն հակացուցված: Ձեզ ենք ներկայացնում կեղծ կարծիքների տասնյակ, որոնք ձեզ անառողջ և գեր են դարձնում:
Կեղծիք 1. Բոլոր կալորիաները հավասար են
Սխալ է այն միտքը, որ քանի դեռ մենք այրում ենք այնքան կալորիա, որքան ստանում ենք, կնիհարենք: Կեղծիքն այն է, որ քաշ կորցնելն էներգիայի հավասարակշռությունն է: Պարզապես քիչ կերեք և շատ շարժվեք, սա խոսք է, որը հորինված է սննդի արդյունաբերության և կառավարական մարմինների կողմից: Ինչպե՞ս է դա գործում Ամերիկայում:
Ճիշտն այն է, որ գոյություն ունեն լավ և վատ կալորիաներ: Երբ ուտում ենք, մեր սնունդն ազդում է մեր կենսազարգացման վրա, որն ուտելիքի յուրաքանչյուր կտորը հաճախակի ձևափոխող բարդ համակարգ է: Ուտելիքի յուրաքանչյուր կտոր ազդում է հորմոնների, ուղեղի և նյութափոխանակության վրա: Շաքարի կալորիաները ճարպեր են կուտակում և քաղցի զգացողություն առաջացնում:
Կեղծիք 2. Չափազանց արագ քաշ մի կորցրեք, արագ կվերականգնեք այն
Դանդաղ և հստակ, ահա թե ինչ են մեզ միշտ ասում: Մի կորցրեք շաբաթական 1 ֆունտից ավելի: Դա սխալ է: Հետազոտություններն ապացուցել են հակառակը, որ քաշի արագ կորուստը ժամանակի ընթացքում խթանում է քաշի հետագա կորստին: Եթե մաքրում եք ձեր օրգանիզմը շաքարից, վերամշակված ուտելիքներից, ապա կվերականգնեք ձեր հորմոններն ու ուղեղի աշխատանքը՝ թույլ տալով օրգանիզմին պահպանել փոփոխությունները: Կարևորը քաշը կորցնելու առողջարար բանաձև մշակելն է, որը կկարգավորի ձեր հորմոնները և քաղցի չի մատնի:
Կեղծիք 3. Միակ բանը, որ պետք է, կամքի ուժն է
Սա ամենահիմար կեղծիքներից մեկն է՝ կառավարության և սննդի արդյունաբերության կողմից հորինված: Այս գաղափարում թաքնված հաղորդագրությունն այն է, որ մեր գեր և հիվանդ լինելու պատճառը մեր ծուլությունն է: Այն միտքը, որ պետք է վեր կենալ բազմոցից և սկսել մարզվել, հիմարություն է: Եթե փորձեք կառավարել ձեր ախորժակը կամքի ուժի միջոցով, կձախողվեք: Մարդը կարճ ժամանակով կարող է ինքնակամ հրաժարվել սննդից, բայց այնուհետև մարմինը սկսում է կոմպենսացնել՝ դանդաղեցնելով նյութափոխանակությունը և ախորժակը բարձրացնելով:
Կեղծիք 4. Դիետիկ սոդան ավելի լավ է՝ քան հասարակը
14 տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ դիետիկ սոդան ավելի է մեծացնում շաքարախտի առաջացման ռիսկը, քան կերակրի սոդան:
Ճիշտն այն է, որ դիետիկ սոդան դանդաղեցնում է նյութափոխանակությունը, քաղցրի պահանջ առաջացնում, որն էլ առաջացնում է որովայնի ճարպակալում:
Ետ մնացեք արհեստական քաղցրեղեններից, նույնիսկ՝ բնականներից:
Կեղծիք 5. Մթերքները, որոնց պիտակներին գրված է՝ քիչ ճարպեր, լավն են
Վերջին 30 տարվա ընթացքում քիչ ճարպեր պարունակող պիտակներով մթերքները նպաստել են 2-րդ կարգի շաքարախտով հիվանդ մարդկանց թվի աճին: Երբ սննդի ընկերությունները հանում են ճարպերը մթերքներից, այն փոխարինում են շաքարով:
Օրինակ, շիլաները բաղկացած են 75% շաքարից և միայն շատ քիչ քանակությամբ հացահատիկից: Այդ իսկ պատճառով դժվար է դրանք նախաճաշ անվանել, այն պետք է անվանել աղանդեր: Այսպիսով, սննդի յուրաքանչյուր պիտակ կարող է վնասակար լինել ձեզ համար:
Կեղծիք 6. Ամեն ինչ գենետիկա է
Հնարավոր է՝ մտածեք, որ եթե ձեր մայրն ու տատիկը գեր են, ուրեմն ձեր գիրության պատճառը դա է, և, որ շաքարախտը նույնպես կարող է գենետիկորեն փոխանցվել:
Բայց ճշմարտությունն այն է, որ գեներից միայն 32-ն են կապված գիրության հետ, և ընդհանուր բնակչության թվի միայն 9%-ի մոտ է գիրությունը ժառանգաբար անցնում: Իրականությունն այն է, որ գիրության պատճառ կարող են լինել տարբեր գործոններ, սակայն գեներն ամենավերջինն են այդ ցուցակում:
Կեղծիք 7. Ճարպերի օգտագործումը հանգեցնում է ճարպակալման
Ճարպերի օգտագործումը դեռ չի նշանակում, որ դուք կգիրանաք: Ճիշտ ճարպերը պարզապես անհրաժեշտ են մեր բջիջներին: Պետք է, իհարկե, հրաժարվել տրանս-ճարպերից, բայց այնպիսի ճարպերը, ինչպիսիք են ձիթայուղը, կոկոսի յուղը, ավոկադոն, ընկուզեղենը, պարզապես անհրաժեշտ են մեր օրգանիզմին:
Կեղծիք 8. Կաթը բնության հրաշք մթերք է
Շատ մարդկանց մոտ կաթնամթերքն առաջացնում է ալերգիաներ, էկզեմա, ասթմա, ակնե և մաշկի գրգռվածություն: Կապ չունի, թե ինչ եք լսում կաթնամթերքի մասին, կաթն էլ կատարյալ չէ:
Կեղծիք 9. Պետք է սովամահ լինել՝ քաշ կորցնելու համար
Կարիք չկա սովամահ լինել՝ քաշը կորցնելու համար: Պետք է թույլ տաք, որ ձեր օրգանիզմը բնականոն կերպով կարգավորի ինքն իրեն՝ ճիշտ սնունդ ընդունելով: Այնուամենայնիվ, երբ կարգավորում եք ձեր հորմոնները և ինսուլինը՝ պրոտեինների, սննդարար ճարպերի ճիշտ համադրություն ուտելով, կարող եք ավելի արագ քաշ կորցնել:
Կեղծիք 10. Քաշը կորցնելու միակ լուծումը վարժություններն են
Եթե կարծում եք, որ մարմնամարզության միջոցով ավելի արագ քաշ կկորցնեք, սխալվում եք: Եթե ամբողջ օրվա ընթացքում յուղոտ և ճարպոտ կերակուր եք ուտում, այնուհետև սկսում եք մարզմնամարզությամբ զբաղվել նիհարելու նպատակով, ոչինչ չի ստացվի: Առանց հստակ դիետայի, միայն մարմնամարզությամբ, ոչնչի չեք հասնի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը