Ոտքերի վաննաները ոչ միայն օգնում են հանել մկանային լարվածությունը, այլև մաքրել ամբողջ օրգանիզմը: Ոտնաթաթերի մաշկի լոգանքների միջոցով կարելի է օրգանիզմը մաքրել տոքսիններից: Այս պրոցեդուրան կարող եք կրկնել շաբաթը երկու անգամ: Այսպիսով կձերբազատվեք ճնշման տատանումներից, կլավացնեք մաշկի որակը, գիշերն ավելի հեշտ կքնեք:
Տնական դետոքս
Անհրաժեշտ է
Տաք ջուր
5 ճ/գ ծովի աղ
5 կաթիլ կիտրոնի եթերային յուղ
Ձիթապտղի յուղ
Ոտքերը թրջեք տաք ջրի և կիտրոնի յուղի խառնուրդի մեջ: Թողեք ոտքերը մնան ջրի մեջ մոտավորապես 10 րոպե, ապա խոնավ ոտքերին քսեք ծովի աղը և փաթաթեք տաք սրբիչով: Սրբիչի մեջ պահեք ոտքերը ևս 10 րոպե, ապա սառը ջրով լվացեք դրանք: Մաշկին ձիթապտղի յուղ քսեք:
Ոտնաթաթերի վրա տեղակայված են այնպիսի կետեր, որոնք պատասխանատու են տարբեր օրգանների մաքրման համար: Ծակոտիների միջոցով դուրս են գալիս տոքսինները, այսպես մաքրվում է արյունը, լավանում է իմունիտետը, մարմինը թարմանում է:
Այս պրոցեդուրան չափազանց օգտակար է նաև մաշկի համար: Կոշտուկներն ու ճաքերն անմիջապես կանցնեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը