
Մոսկվայի Կրեմլի պարսպին շնորհավորանք-բացիկ է պրոյեկտված Կանանց միջազգային օրվա առթիվ, հաղորդում է RT-ն:
Սպասկյան աշտարակից ձախ բացիկի վրա պատկերված են ծաղկեփունջ, որը կրկնում է Ռուսաստանի քարտեզի ուրվագծերը, ինչպես նաև «Ձեզ, սիրելիներ» կարգախոսը: Իսկ Համացանցում տարածվում է #ՁեզՍիրելիներ հեշթեգը: Շնորհավորանքների հավաքման համար բացված է makehersmile.world կայքը: Այնտեղ առաջարկվում է տոնական ուղերձ գրել սիրելի կանանց՝ այն պատկերազարդելով Instagram-ում լուսանկարով և դնելով այդ հեշթեգը: