Լարս ֆոն Թրիերը նոր ֆիլմի նկարահանումներ է սկսել հնգամյա լռությունից հետո
Advertisement 1000 x 90

Լարս ֆոն Թրիերը նոր ֆիլմի նկարահանումներ է սկսել հնգամյա լռությունից հետո

Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը Շվեդիայի Դալսլենդում ձեռնամուխ է եղել «Տունը, որը կառուցել է Ջեկը» նոր ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին ասված է A-One Films-ի մամուլի տեղեկագրում: Սա ռեժիսորի առաջին նախագիծն է հնգամյա լռությունից հետո («Նիմֆոմանուհին» տրիլոգիան վարձույթ է դուրս եկել 2013 թվականին):

«Տունը, որը կառուցել է Ջեկը» կինոնկարը պատմում է սերիական մարդասպան Ջեկի կյանքի մասին: Ֆիլմում գլխավոր դերերը կատարելու են Մեթ Դիլոնը, Բրունո Գլանցը, Սոֆի Գրոբյոլը և Ռայլի Կիոն:

Բացի այդ, հայտնի կդառնա դեռևս չհայտարարված ևս մեկ դերասանուհու անունը: Ֆիլմի ռելիզը նշանակված է 2018 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: