Ով է «Դոմինոյի» նոր դերասանուհին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ով է «Դոմինոյի» նոր դերասանուհին. life.tert.am

Մարտի 14–ին կսկսվի «Դոմինո» սիթքոմի չորրորդ եթերաշրջանը, որի փոփոխությունների մասին Tert.am Life–ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Սիթքոմում կլինի նոր կերպար, որին կմարմնավորի Թինա Ղավալյանը։

«Մարմնավորելու եմ Գարիկի կնոջ՝ Սոֆայի մորաքրոջը, ում փողերով նրանք ապրում էին մինչև այս։ Կերպարս իշխող կին է, ով գալիս է Հայաստան և տեսնում, որ Գարիկը Սոֆային ուղարկել է Ամերիկա ու ինչ ուզում, անում է։ Ես պահանջում եմ, որ Գարիկը կա՛մ գա Ամերիկա, կա՛մ սպառնում եմ Սոֆայիս համար նորմալ ամուսին գտնել»,– պատմեց նա։

Դերասանուհին նշեց, որ հեշտությամբ է ինտեգրվել նոր թիմին. «Շատ լավ կոլեկտիվ է հավաքված։ Ես նկարահանվել եմ նաև «Տնփեսայում», որտեղ էլ առաջին անգամ աշխատել եմ ռեժիսոր Հարություն Խալաֆյանի հետ։ Նրանից էլ ստացել եմ «Դոմինոյում» խաղալու առաջարկը»։

Թինան հանդիսատեսին հայտնի է «Բնակարան համար 2» հումորային նախագծից, որտեղ խաղում էր գլխավոր դերը։ Նա ներկայացել է նաև «Իրական պատմություններ», «Գնված երջանկություն» և այլ նախագծերում։ Դերասանուհու խոսքով՝ հաճույքով է վերադառնում սիթքոմային ժանր։

«Ես սիրում եմ այս ժանրը։ Ֆիլմերն էլ եմ սիրում, սակայն պետք է նշեմ, որ մինչ օրս ինձ ավելի շատ հիշում են «Բնակարան համար 2» հումորային նախագծից, թեև 10 տարի է անցել»,– ասաց Թինան ու նշեց, որ չի ձգտում մեծ հայտնիության, սակայն կարծում է, որ «Դոմինոն» իրեն ավելի մեծ ճանաչում կբերեի։ «Նախագիծը շատ սիրված է, սակայն ես դրան չեմ ձգտում հայտնիության։ Հակառակը, կոմպլեքսավորում եմ, երբ ինձ ճանաչում են։ Կարծում եմ՝ դեռ շատ մեծ ճանաչում չունեմ, չեմ էլ ձգտում, քանի որ չեմ սիրում ամեն տեղ երևալ»,– եզրափակեց նա:

life.tert.am