Ավոկադոն՝ դեմքի մաշկի համար
Advertisement 1000 x 90

Ավոկադոն՝ դեմքի մաշկի համար

Գիտեի՞ք արդյոք, որ որոշ մշակույթներում ավոկադոն համարվում է երիտասարդացնող միրգ: Մեքսիկային և Հարավային Ամերիկային հատուկ այս միրգը չափազանց առողջարար է, բացի այդ՝ այն նաև շատ համեղ է:

Այս յուղոտ միրգը հարուստ է մոնոհագեցած ճարպերով և ավելի քան 20 տեսակ հանքանյութերով ու վիտամիններով: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ավոկադոն ներառել ամենօրյա սննդակարգում:

Կախարդական միրգը՝ երիտասարդ մաշկի համար

Բացի այն, որ ավոկադոն օգտակար է առողջությանը, այն նաև հարուստ է A, E, D, B1, B2, K, PP վիտամիններով և ճարպաթթուներով, որոնք հրաշալի կերպով սնուցում են մաշկը: Ավոկադոյի յուղը կարող եք օգտագործել ինչպես արտաքին օգտագործման համար, այնպես էլ ներքին:

Ավոկադոն խոնավեցնում և փափկեցնում է մաշկը՝ հաղորդելով սննդարար տարրեր և վիտամիններ և խթանելով կոլագենի արտազատումը:

Ամռանը ավոկադոյի յուղը կարող է հրաշալի պաշտպանիչ միջոց լինել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, մինչդեռ ձմռանն այս յուղը մաշկը պաշտպանում է եղանակային չոր փոփոխություններից:

Ինչպես մյուս բոլոր խոնավեցնող միջոցները, ավոկադոյի յուղը նույնպես կարող եք քսել դեմքին: Այն կարող եք օգտագործել նաև ցերեկը, սակայն խորհուրդ է տրվում օգտագործել քնելուց առաջ, որպեսզի գիշերվա ընթացքում մաշկը ներծծի յուղը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168.am