Նոր քարտեզը հնարավորություն է տալիս պատկերացնել, թե ինչպես են լեզուները վերածվում մշակութային, տնտեսական և կրոնական ազդեցության միջոցների ամբողջ աշխարհում։ Weforum.org կայքը գրում է, որ գրաֆիկական պատկերի համաձայն՝ լեզուների տարածումը մեծապես կապված է մարդկանց արտագաղթի, գաղութացման և կրոնական ազդեցության հետ։
Հռոմեացիները տարածեցին լատիներենն ամբողջ Եվրոպայում և Միջերկրական ծոցում, քանի որ նրանց կայսրությունը մեծանում էր։ Այսօր լատիներենը տարածված չէ, բայց այն դեռևս ընկած է ամենաշատն օգտագործվող լեզուներից շատերի հիմքում։ Բրիտանական կայսրությունն անգլերենը դարձրեց համաշխարհային տարածում ունեցող լեզու։
335 մլն մարդու համար անգլերենը մայրենի լեզու է. նրանցից 225 մլն-ն ապրում է ԱՄՆ-ում։ Անգլերենով խոսում են աշխարհի 110 երկրներում, ավելին, քան ցանկացած այլ լեզվով։ Լատինական Ամերիկայում իսպանական գաղութացումը ևս լուրջ լեզվական ազդեցություն ունեցավ։ Իսպաներենը մայրենի լեզու է 35 երկրներում. այս լեզվով խոսում է 399 մլն մարդ՝ որպես առաջին լեզու։
Արաբերենը մեծ տարածում գտած լեզուներից մեկն է։ Այս լեզվով խոսում են 60 երկրներում՝ 242 մլն մարդ։ Այն լայն տարածում ստացավ մուսուլմանական բանակների նվազման արդյունքում, երբ իսլամը ծագեց՝ որպես նոր կրոնական և քաղաքական ուժ։
Բայց ո՞րն է ամենաշատն օգտագործվող լեզուն՝ չիներենը՝ այդ լեզվով խոսողների թիվն ամենամեծն է։ Նրանց մեծ մասն ապրում է հայրենի Չինաստանում, սակայն չինարենով խոսող բազմաթիվ մարդիկ ապրում են Ասիայում։ Աշխարհում մարդկանց տեղաշարժին զուգահեռ՝ լեզվական փոփոխությունները կշարունակվեն, բայց ամենատարածված լեզուները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն մնալ նույնը, համենայն դեպս մոտակա ժամանակաշրջանում։
Իսկ ի՞նչ լեզուներ են սովորում մարդիկ. 1.5 մլրդ մարդ անգլերեն է սովորում, 126 մլնը՝ կա՛մ ֆրանսերերն, կա՛մ չինարեն, կա՛մ իսպաներեն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը