Բրիտանացի աշխարհահռչակ գրող Ջոան Ռոուլինգը հայտարարել է իր հերթական գրքի վերնագիրը: Հարի Փոթերի մասին զրուցավեպի հեղինակը համապատասխան գրառումը զետեղել է Twitter-ում:
«Lethal White», որ կարելի է թարգմանել որպես «մահաբեր սպիտակ». հենց այսպես կկոչվի 51-ամյա Ռոուլինգի նոր դետեկտիվը: Այնտեղ խոսք կվերաբերի ոչ թե կախարդ տղային, այլ խուզարկու Քորմորան Սթրյաքին՝ «Կկվի կանչը» (The Cuckoo’s Calling, 2013), «Շերամորդ» (The Silkworm, 2014) և «Չարին ծառայելիս»(Career of Evil, 2015) քրեական վեպերի գլխավոր հերոսին: Այս մատենաշարը Ռոուլինգը գրում է Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: