
Ցանցում հայտնվել է «Գալակտիկայի պահապանները. Մաս 2» ֆիլմի նոր թիզերը: Հոլովակը զետեղված է Marvel Entertainment ընկերության YouTube-ալիքում:
Կինոնկարի ռեժիսորը Ջեյմս Հանն է: Գլխավոր դերակատարներն են՝ Քրիս Սալիվանը և Քրիս Փրաթը: Ֆիլմում նաև հանդես կգան Սիլվեստր Ստալոնեն և Վին Դիզելը:
Ժապավենը ռուսական վարձույթ դուրս կգա մայիսի 4-ին:
«Գալակտիկայի պահապանները. Մաս 2»-ը 2014 թվականի ֆանտաստիկ կատակերգական մարտաֆիլմի շարունակությունն է, որը հիմնված է Marvel Comics հրատարակության կոմիքսների համանուն շարքի վրա: