Հայկական հայտնի «Հայք» խմբի սևամորթ մենակատարի` Հրանտ Հովսեփյանի և նրա կենսաբանական մոր` լիտվացի Ելենա Իսենգելի հանդիպումը կազմակերպված է եղել ռուսական НТВ հեռուստաալիքի «Խոսում ենք և ցույց ենք տալիս» հաղորրդման շրջանակներում:
Հրանտի կենսաբանական մայրը պատմել է որդու ծնունդի և այն հանգամանքների մասին, որոնց պատճառով լքել է որդուն: Ելենան սովորել է Մինսկի համալսարանում, որտեղ էլ հանդիպել է Հրանտի հորը: Վերջինս ծնունդով անգոլայից էր և միանգամից հմայել է աղջկան: Նրանք որդի են ունեցել, սակայն Ելենան ստիպված է եղել թողնել երեխային:
Ճակատագրի բերմամբ երեխային որդեգրել է հայազգի Լարիսա Հովսեփյանը, ով նրան բերել է Երևան ևս 3 որդեգրված երեխաների հետ: Հաղորդման ընթացքում ներկայացվել է նաև Հրանտի մեծ ընտանիքի մասին, որը բաղկացած է տարբեր ազգային պատկանելության 15 եղբայրներից և քույրերից: Հիմա Հրանտը 28 տարեկան է: Նա լավ երգում է, Հայաստանում հայտնի է «Հայք» խմբի «Քամի փչի» երգով:
Հաղորդման ընթացքում Հրանտը ցույց է տվել իր երաժշտական ունակությունները` երգելով հայկական ժողովրդական երգից մի հատված: Հիմա նա ապրում է Մոսկվայում և աշխատում է որպես DJ:
asekose.am