Ճամայկացի երաժիշտ Macka B-ն ռեգգի-ֆրիսթայլ է կատարել վարունգի օգտակար հատկությունների մասին: Երգի տեսահոլովակը հրապարակվել է Facebook-ում և երեք օրում 23 միլիոն դիտում է հավաքել:
Macka B-ն հիշեցնում է, որ վարունգը շատ վիտամիններ և միներալներ է պարունակում, ուստի այն շատ օգտակար է մազերի և ոսկորների համար: «Այն կարելի է հում կտրտել սալաթի համար: Պատրաստել բանջարեղենային հյութ»,- երգում է կատարողը:
Մեկնաբանություններում օգտատերերը սեր են խստովանել Macka B-ին և նրան խորհուրդ տվել ավելի շատ ֆրիսթայլներ տեսագրել օգտակար մթերքների մասին: