
19-ամյա ամերիկուհի Մարգո Հեյեսը դարձել է ժայռամագլցման պատմության մեջ առաջին կինը, որը հաղթահարել է 9a+ բարդագույն կատեգորիայի երթուղին: Բոլոր հույզերը, որոնք նա ապրել է եզրագծում, արտացոլված են սոցցացներում շրջող միակ լուսանկարում:
La Rambla երթուղին գտնվում է Կատալոնիայի Սիուրանա գյուղակի մերձակայքում: Ժայռամագլցման բնագավառում երթուղիների դժվարության ընդունված դասակարգմանը համապատասխան այն ունի 9a+ գնահատում, այսինքն՝ դասվում է բարձրագույն կատեգորիային: