Warner Bros. ընկերությունը պլանավորում է նկարահանել «Հարի Փոթերը և անիծված երեխան» պիեսի կինոադապտացիան: Այդ մասին հայտնել է լրագրող Ջիմ Հիլը, տեղեկացնում է comicbook.com պորտալը:
Ստեղծագործությունն էկրանավորելու են եռերգության ձևով: Ժապավեններում կհայտնվեն այն դերասանները, որոնք գլխավոր դերակատարներն են եղել օրիգինալ ֆիլմերում: Նկարահանումներն սկսվելու են «Հարի Փոթերի» տիեզերքի վրա հիմնված «Ֆանտաստիկ արարածները և որտեղ են նրանք բնակվում» սերիայի վրա աշխատանքների ավարտվելուց հետո: Սփին-օֆի վերջին մասը պետք է թողարկվի 2024 թվականին:
«Warner Bros.-ում պլանավորում են ստեղծել «Հարի Փոթեր. ուժի զարթոնքը» (հղում «Աստղային պատերազմներ»-ի շարքից սփին-օֆին) ֆիլմը: Նրանք ցանկանում են եռերգությունը նկարահանել օրիգինալ ժապավեններից հայտնի արդեն մեծահասակ դերասանների մասնակցությամբ, որոնց մենք գիտենք և սիրում ենք, որոնց հասունանալուն մենք հետևում էինք»,-բացատրել է Հիլը:
Լրագրողն ադապտացիան նկարահանելու պլանների մասին իմացել է NBCUniversal հեռարձակող ընկերության հետ Warner Bros.-ի կնքած համաձայնագրից: Կինոկոնցեռնը նրան է հանձնել դեռ չնկարահանված սերիայի հեռարձակման իրավունքը: