Բրիտանացի գիտնականներն աննախադեպ ճեղքում են կատարել տուբերկուլյոզի ախտորոշման բնագավառում: Օքսֆորդի և Բիրմինգեմի հետազոտողները հայտարարել են, որ կարողացել են մասնատել հիվանդության տարբեր մանրէահիմքերը՝ օգտագործելով համագենի սեքվենտացում կոչվող գործընթացը, տեղեկացնում է BBC-ին:
Դա նշանակում է, որ այն հիվանդները, որոնք նախկինում մի քանի ամիս սպասում էին անալիզների արդյունքներին՝ ճիշտ դեղորայք ստանալու համար, այժմ կարող են բուժումն սկսել արդեն մի քանի օր հետո, ինչը մեծացնում է ապաքինման շանսերը:
Առողջապահության նախարար Ջերեմի Հանթն արդեն հայտարարել է, որ այս հայտնագործությունը կյանքեր կփրկի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տուբերկուլյոզը վարակումից մահվան առաջատար պատճառն է աշխարհում: