Ռուսաստանում կկազմակերպվի ալկոհոլի ինտերնետ-վաճառք
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում կկազմակերպվի ալկոհոլի ինտերնետ-վաճառք

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ ալկոհոլի ինտերնետ-առևտուրը երկրում վստահաբար կներդրվի, ներկա դրությամբ հստակեցվում են այդ համակարգի աշխատանքի իրավական ասպեկտները:  «Կարծում եմ, որ ամեն դեպքում ապագայում կլինի ալկոհոլային խմիչքների ինտերնետ-առևտուր: Հարցը նրանում է, թե ինչպես այն կկարգավորվի, ինչպիսին կլինի իրավական կիր արկումը, դրա շուրջ դեռևս պետք է աշխատել»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասել է Դվորկովիչը:

Նախորդ տարեվերջին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը նշել էր, որ ալկոհոլի ինտերնետ-վաճառքն օրինականացնելու հարցը գրեթե կարգավորվել է. առևտուրը հնարավոր կլինի կազմակերպել 2018 թվականից: