Մենք ապրում ենք ժամանակներում, երբ ամեն ինչ ձեռքի տակ է` վայրկյանապես հասանելի: Իսկ սե՞ր: Մենք այն երկրորդ պլան ենք մղել: Հոդված- հիշեցում այն մասին, որ առանց սիրո ամեն ինչ անիմաստ է:
Մենք ավելի շատ անհանգստանում ենք վայրկենական հաճույքների համար
Մենք մեծանում ենք և շարունակում մշակույթը, որտեղ ամեն պահ հասանելի է ամեն ինչ: Եթե ուտելիք է պետք, այն կառաքեն մեկ կոճակի սեղմումով: Եթե ձանձրանում ենք, հեռախոսում բազմաթիվ հավելվածներ կան: Եթե ուղղություն է պետք կամ որևէ հարցի պատասխան, այն գտնելն ընդամենը մի քանի վայրկյան կխլի: Խնդիրն այն է, որ վայրկենական բավարարումը կախվածության մեջ է գցում և դառնում սովորություն: Իսկ սերը վայրկենական չէ, այն կարող է լինել ամբողջ կյանքի համար:
Մենք ստեղծում ենք մշակույթ, որն ուղեկցվում է ալկոհոլով և թրմրամիջոցներով
Դրանք մեդիտացիայի լավագույն ձևն են դարձել: Երբ տխուր ենք կամ ապերջանիկ, գնում ենք խմելու: Երբ սթրեսի մեջ ենք, մեզ անմիջական ազդեցության նյութեր են պետք: Իհարկե, բոլորը չեն այդպես վարվում, բայց դա է սերնդի թրենդը: Իսկ դա սիրո ամենամեծ թշնամին է:
Մենք քնում ենք աջուձախ ու շատ
Ոմանք ավելի քիչ, քան մյուսները, բայց մեկ տարում հասցնում են մի քանի զուգընկեր փոխել: Վտանգն այն է, որ շատ սեքսն ու զուգընկերներ փոխելը վերջանում է դատարկության զգացումով: Սկզբում դա ոգևորում է, հետո բերում մենակության: Ավելի ու ավելի դժվար է դառնում գտնել մեկին, որին կսիրես հավերժ: Դու ավելի շատ ժամանակ ես ծախսում մարդկանց վրա, որոնք արժեք չունեն քեզ համար, իսկ սեքսը վերածվում է սպորտի:
Մենք ավելի եսակենտրոն ենք դառնում
Յուրաքանչյուր մարդ եսակենտրոն է: Մենք բոլորս էլ առաջին հերթին մտածում ենք մեր կարիքների մասին: Լա՞վ է, թե՞ վատ, ամենևին էլ կարևոր չէ: Դա մարդու էությունն է: Խնդիրը ծագում է, երբ եսակենտրոնությունը գերազանցում է կարեկցելու ունակությանը: Որպես մարդ արարած, մենք հասարակության մեջ ապրելուց բացի այլընտրանք չունենք: Երբ կենտրոնանում ենք միայն սեփական անձի, կարիքների ու ցանկությունների վրա, մյուսների կարիքներն անտեսվում են: Երբ դա պատահում է, հարաբերությունները սկսում են քանդվել:
Մենք ժամադրության ենք գնում հանուն ժամադրության
Դա դառնում է սպորտ, ժամանց: Մենք գնում ենք ժամանադրության, որովհետև մտածում ենք, որ պետք է ժամանակ առ ժամանակ ժամադրվել: Ենթադրվում է, որ պետք է գտնել մեկին, սիրահարվել և ամուսնանալ: Եվ մենք կարծում ենք, թե դրա համար պետք է հաճախակի ժամադրության գնալ: Ամեն անգամ ոչ ճիշտ մարդու հետ հանդիպումից հետո սկսում ենք դադարել փնտրել մեր միակին: