Դին Քեյնն իր աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմին
Advertisement 1000 x 90

Դին Քեյնն իր աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմին

Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին: Վերջերս Հայաստան այցելած հոլիվուդյան դերասան Դին Քեյնն իր թվիթերյան էջում տեսահոլովակ է տեղադրել, որտեղ խոսում է ֆիլմի մասին:

«Ողջույն, ես Դին Քեյնն եմ: Ես լսել եմ ցեղասպանության՝ հայոց ցեղասպանության մասին և հոլոքոստի: Բայց ցեղասպանությունն այսօր էլ է ընթանում. նկատի ունեմ Սիրիան, Իրաքը, Սուդանը: Ես կպահեմ իմ խոստումը՝ ցեղասպանությունը պատմության էջերում թողնելու համար»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ ֆիլմին իր աջակցությունն էր հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, ինչպես նաև՝ դերասան Սիլվեստր Ստալոնեն:

Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը հայ և համաշխարհային կինոսերներիուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեև Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը: