Ներկայացնում ենք Սյունե Սևադայի Facebook-յան դիտարկումը.
«Քննադատություն չի ընդունում» ասելիս սովորաբար նկատի են ունենում՝ «ես ասեմ՝ ապուշ ես, դու խելոք ընդունի։ Հրաժարվի նրանից, ինչով տարիներ շարունակ ապրում ես»։
Քննադատության տակ սղղացնում են ամեն ինչ՝ վիրավորանք, ցավեցնել, թևաթափ անել, ծաղրել։ Էդ ամենը քննադատության ծաղկաբույլն ա՝ քննադատության հետ բացարձակ կապ չունեցող։ Հեշտ տարբերակ կա հասկանալու՝ դիմացինդ ինչ ա ուզում։ Իր արած դիտարկումը քեզ կդարձնի՞ ավելի լավը։ Օբյեկտիվ լավը, ոչ թե միայն իր կարծիքով։ Եթե չէ, դա քննադատություն չի։ Իրեն ուղղակի շատ պետք ա քեզ ծաղրել, ցավեցնել, ոչ մի այլ մոտիվ չկա։
Այ հիմա էլ շատերը իրար չեն քննադատում։ Ցավեցնում են, կոպտում են, բայց չեն քննադատում։ Դուք չեք ուզում դիմացինն ավելի լավը լինի, ուզում եք հասկանա, որ վատն ա։ Թևաթափ լինի, իր երազանքից հետ կանգնի, կոտրվի, մրմռա, օրը հարամ լինի։ Քննադատում են սիրով, ուշադիր, նրբանկատ ու լսելով-վերլուծելով-զգալով։
Ավելի շատ քննարկելով, և քան՝ դատելով։ Իսկ սա առիթ ա իրար ուտելու։ Ու նորմալ ա, որ ոմանց համար ձեր ասածները մեկ են, քանի որ դա իրենց ոչ մի դրական բան չի տալիս, ոչ թե միայն գովք են կարողանում լսել ու «քննադատությանը չեն դիմանում»։ Դուք գրում ու խոսում եք, որ ցավեցնեք։ Իսկ իրենք չեն ցավում։ Գուցե ավելի օգտակա՞ր տարբերակ գտնենք շփման։