Շպարվելիս կանայք ամենից հաճախ շրթներկ են օգտագործում։ Fithacker.ru կայքը գրում է, որ շրթներկը թեև գեղեցիկ տեսք է հաղորդում, բայց կարող է վնասել առողջությանը։ Շրթներկերի մեծ մասը կապար է պարունակում, որը վտանգավոր մետաղ է և կարող է վնաս հասցնել առողջությանը։
- Երիկամային անբավարարություն։ Շրթներկերը կադմիում և քրոմ են պարունակում։ Առաջինի չափազանց մեծ քանակը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության։
- Ազդեցություն նյարդային համակարգի վրա։ Շրթներկերի մեծ մասը կապար է պարունակում, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա, հանգեցնել ուղեղի վնասման, հորմոնալ անհավասարակշռության և անպտղության։
- Նավթամթերք։ Որոշ շրթներկերի պատրաստման ընթացքում նաև նավթամթերք է օգտագործվում, որը վնասակար կողմնակի ազդեցություն կարող է ունենալ։ Արդյունքում՝ կարող են առաջանալ էնդոկրին համակարգի խանգարումներ։
- Կոնսերվանտներ։ Շրթներկը, որը կոնսերվանտներ է պարունակում, առաջացնում է աչքերի գրգռում, հազ, շնչահեղձություն, մաշկի գրգռում։
- Քիմիական միջոցներ։ Շրթներկի երկար պահպանման համար օգտագործվող քիմիական միջոցները վնասակար կարող են լինել առողջության համար։ Դրանք կոնցերոգեն ազդեցություն են ունեում։
- Տոքսիններ։ Երբ կինն առանց շրթներկը մաքրելու սնունդ է օգտագործում, օրգանիզմ են ներթափանցում տոքսիններ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը