Մոսկվայի Վավերագրական կինոյի կենտրոնում ապրիլի 7-ին տեղի է ունեցել իսպանացի ռեժիսոր Միգել Անխել Նյեթոյի «Արարատի ստվերը» վավերագրական կինոնկարի շնորհանդեսի արարողությունը, որը կազմակերպվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ֆիլմը պատմում է Սփյուռքի այն հայերի մասին, ովքեր, հասնելով հաջողության իրենց ապաստան տրամադրած երկրներում և միջազգային ճանաչում ստանալով, մշտապես կապի մեջ են եղել Մայր Հայրենիքի հետ` իրենց կարողությունները ծառայեցնելով Հայաստանի զարգացմանը։
Ֆիլմը ներկայացնում է նաև Հայաստանի բազմադարյա պատմությանն ու մշակույթը, բավական ծավալուն կերպով անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը:
Կինոնկարի ցուցադրումից առաջ հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: