Takprosto.cc կայքը ներկայացրել է մի քանի հետաքրքիր փաստ աչքերի մասին:
- Մարդու աչքն ընկալում է ավելի քան 10 մլն գույն:
- Աչքի եղջերաթաղանթը մարդու օրգանիզմի միակ մասն է, որին արյուն չի հասնում: Թթվածի անհրաժեշտ քանակն այն ստանում է անմիջականորեն օդից:
- Աչքը շատ արագ աշխատող «համակարգիչ է»: Հաշվարկված է, որ մեր տեսողական օրգանի «համակարգը» մեկ ժամում մշակում է 36 հազար բիթ ինֆորմացիա: Տեղի է ունենում անդադար ընդունում, վերամշակում և փոխանցում ուղեղին:
- Աչքի ցանցաթաղանթը տեղեկատվությունն ընդունում է շրջված տեսքով, իսկ ուղեղն այն ուղղում է:
- Ցանցաթաղանթն ունի և կարմիր, և կապույտ, և կանաչ ռեցեպտորներ, սակայն չի կարողանում տարբերել կարմիր գույնը: Այս դեպքում էլ ուղեղն իր վրա է վերցնում դա և ստացված դեղին-կանաչ և կապույտ-կանաչ գամման վերածում է կարմիր գույնի:
- Կյանքի առաջին տարում մարդու աչքը կարող է փոխվել:
- Աչքի կանաչ գույնն ամենաքիչ հանդիպողն է:
- Սկզբնապես մարդկանց աչքերը շագանակագույն են եղել: Կապույտ աչքերը հայտնվել են մուտացիայի արդյունքում մոտավորապես 6000 տարի առաջ:
- Կախված նրանից, թե ինչից են առաջացել (ուրախություն, տխրություն կամ ներքին ազդակ), մարդու արցունքները բաղադրությամբ տարբերվում են:
- Մեր աչքերը տարբերում են մոխրագույնի 50 հազար երանգ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը