Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհրաժեշտ է համարում շարժվել դեպի ածխաջրածիններից հրաժարումը որպես էներգիայի աղբյուր և աստիճանաբար անցնել ջրածնի հիման վրա էկոլոգիապես մաքուր վառելիքային մարտկոցներին: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 11-ին Տոկիոյում նոր էներգետիկաի հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցությունում՝ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Մեր նպատակն է աշխարհում առաջինը կառուցել հասարակություն՝ հիմնված ջրածնի օգտագործման վրա»,- ընդգծել է վարչապետը: Նա հայտնել է, որ այս տարվա ընթացքում կառավարությունը կմշակի այս ուղղությամբ գործողությունների բազային ռազմավարություն:
Մասավորապես, 2020 թվականին Ճապոնիայի ճանապարհներին կլինեն շուրջ 40 հազար մարդատար ավտոմոբիլ և ավտոբուս՝ ջրածին օգտագործող վառելիքային մարտկոցներով: Մթնոլորտի թթվածնի հետ դրա միացության ժամանակ արտադրվում է էլեկտրաէներգիա, որը գործողության մեջ է դնում շարժիչը, իսկ մթնոլորտ է արտազատվում սոսկ անվնաս ջրի գոլորշի:
2030 թվականին երկրում ջրածնով աշխատող գրանցված ավտոմեքենաների թիվը ենթադրվում է հասցնել 800 հազարի: Դրա համար պլանավորվում է ավելի քան եռակի նվազեցնել այդ ավտոմոբիլների գները՝ դրանց արժեքը հասցնելով մոտավորապես մինչև 2 միլիոն իենի (շուրջ 18 հազար դոլարի), հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: