Ճապոնական այս բաղադրատոմսը օգնում է ջնջել տարիների հետքը դեմքից` ավելի երիտասարդ տեսք հաղորդելով մաշկին: Ինչպես նշում է Healthy Living House-ը` պատահական չէ, որ բրինձը անբաժան մասն է կազմում ճապոնական սննդակարգի: Այն հարուստ է վիտամին B-ով, որը նպաստում է արյան շրջանառությանը, բջիջների վերականգնմանն ու աճին` կանխելով վաղաժամ ծերացումը:
Ճապոնական այս դիմակի օգտագործումից հետո դեմքի մաշկը դառնում է ավելի բաց, փափուկ և թավշյա:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 2-3 ճաշի գդալ բրինձ, 1 ճաշի գդալ տաք կաթ, 1 ճաշի դգալ մեղր: Առաջին հերթին պետք է եփել բրինձը մինչև փափկի, ապա սառեցնել սառը ջրում: Այնուհետև ջրքամած բրնձին պետք է ավելացնել գոլ կաթը, այնուհետև մեղրը և լավ խառնել:
Դիմակը քսելուց առաջ պետք է դեմքը լվանալ, իսկ դիմակը դեմքին պետք է թողնել 3 րոպե, որից հետո դեմքը կարող եք լվանալ բրնձի ջրով, որում այն հովացել էր: Բրնձի ջուրը ևս հարուստ է սնուցիչ նյութերով և հակաօքսիդանտներով:
magaghat.am