Զբոսաշրջիկները մեկ տարում 1,4 մլն եվրո են նետել Հռոմի շատրվան
Advertisement 1000 x 90

Զբոսաշրջիկները մեկ տարում 1,4 մլն եվրո են նետել Հռոմի շատրվան

Զբոսաշրջիկները 2016 թվականին ընդհանուր առմամբ շուրջ  1,4 միլիոն եվրո են նետել Հռոմի Տրևի շատրվան: Այս մասին գրել է իտալական La Repubblica թերթը: Վերջին անգամ նման հաշվարկները հրապարակվել են 2013 թվականին, նոր արդյունքը նախորդին գերազանցում է 100 հազար եվրոյով:

Ըստ վիճակագրության՝ ճանապարհորդները գերադասում են նետել եվրոներ, դոլարներ և իեններ, սակայն վերջին ժամանակներս շատրվանում ավելի ու ավելի շատ են հանդիպում ավստրալական դոլարներ:

Փողը կհանձնվի Caritas կաթոլիկական բարեգործական կազմակերպությանը, որն այն կուղղորդի չքավոր ընտանքների համար անվճար գերշուկայի և ճաշարանների ծրագրին, աղքատների համար ապաստարաններին և այլ նպատակների:

Հաղորդվում է, որ, բացի մետաղադրամներից, տարբեր ժամանակներում Տրևիից հանել են մեդալիոններ՝ Կույս Մարիամի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատկերներով, բանալիներ, դնովի ծնոտներ, կողպեքներ, ապարանջաններ, ինչպես նաև բազմաթիվ արևապաշտան ակնոցներ:

Տրևի շատրվանը խոշորագույնն է Իտալիայում. դրա լայնությունը կազմում է 20 մետր, բարձրությունը՝ 26 մետր: Հավատալիքի համաձայն՝ նա, ով թիկունքով կագնի կառույցի մոտ և այնտեղ մետաղադրամ նետի, կրկին կգա Հռոմ: