Աշխարհի 29 երկրների ֆիլմեր են տեղ գտել Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագրում, որը մայիսի 17-ից մինչև 28-ն անցկացվելու Ֆրանսիայի Լազուրե ափին:
Ինչպես պատմել է փառատոնի ծրագրերի տնօրեն Տիերի Ֆրեմոն, ծրագրի վրա աշխատելու ընթացքում դիտվել է 1930 լիամետրաժ ֆիլմեր: Դրանցից պաշտոնական ծրագրում տեղ է գտել 49 կինոժապավեն:
Փառատոնի հիմնական ծրագիրը ներառում է 18 կինոնկար: Դրանց թվում են՝ ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» գործը: Նաև այս կատեգորիայում ներկայացված են ֆրանսիացի ռեժիսորներ Ֆրանսուա Օզոնի, Միշել Խազանավիչուսի և Ժակ Դուայոնի, ուկրաինացի Սերգեյ Լոզնիցի, ավստրիացի Միխայել Հանեկեի, ամերիկուհի Սոֆյա Քոփոլայի, ճապոնացի Կիեսա Կուրոսավայի և ուրիշների աշխատանքները:
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, փառատոնի բացման և փակման արարողությունը վարելու է իտալացի ականավոր դերասանուհի Մոնիկա Բելուչին: Բացման ֆիլմը դառնալու է Առնո Դեպլեշենի «Իզմայիլի ուրվականները» կինոնկարը:
Կինոստուգատեսի ժյուրիի նախագահն այս տարի կդառնա իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:
Ամեն տարի մայիսին Ֆրանսիայի Լազուրե ափի Կանն առողջարանային քաղաքում անցկացվում է աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը՝ A կատեգորիային պատկանող Կաննի միջազգային կինոփառատոնը: 2002 թվականին Միջազգային կինոփառատոնն ստացել է «Կաննի փառատոն» պաշտոնական անվանումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: