«Արմենիա TV»–ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն ամուսնացել է։ Գայանեն և սիրելին ամուսնության կամպակցությամբ փոքրիկ խնջույք են կազմակերպել, որին ներկա են եղել միայն հարազատներն ու մտերիմները։
Նրա ընտրյալը Օնչո Ջիանին է։ Չնայած ոչ հայկական անվանը` նա ազգությամբ հայ է։ Զույգն այժմ ԱՄՆ–ի ճանապարհին է, որտեղ էլ պատրաստվում են վայելել իրենց մեղրամիսը։
Հաղորդավարուհին այս փուլում ամփոփել է աշխատանքը «Բարի լույս» ծրագրի շրջանակներում։ Թե հետագայում ինչպես կդասավորվեի Գայանեի աշխատանքային գործունեությունը, դեռևս հստակ չէ։