Փորձեք հիշել, թե քանի անգամ եք ֆիլմերում ինչ-որ ֆանտաստիկ իր տեսնելիս՝ ցանկացել այն ձեռք բերել: Իրականությունն այն է, որ ֆիլմերի կախարդական սարքավորումներից և իրերից շատերն արդեն իրականություն են:
Between բլոգն առաջարկում է ծանոթանալ 7 իրի, որոնք ապացուցում են, որ ապագան արդեն եկել է:
Քանոն՝ մատների վրա
Հիմա ինչ-որ բան չափելիս հնարավոր է մատների միջոցով ցույց տալ այդ չափսը ավելի ճշգրիտ: Այս սարքավորումը թույլ է տալիս մատներով չափումներ անել առանց որևէ միլիմետրի անճշտության:
Մեսենջեր՝ առանց ինտերնետ կապի
goTenna գադջետը թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություններ նույն գադջետի մյուս օգտատերերին՝ առանց ինտերնետ կապի առկայության: Այս սարքավորումը հատկապես օգտակար է ճանապարհորդների համար, ովքեր հաճախ են հայտնվում այնպիսի վայրերում, որտեղ չկա ինտերնետ կապ:
Սկանավորիր և նկարիր
Այս գրիչը շատ նկարիչների երազանքն է, քանի որ կարող է գրել ցանկացած գույնով: Գրիչը պետք է մոտեցնել ինչ-որ առարկայի, ինչից հետո այն կսկանավորի այդ առարկայի գույնը և կսկսի գրել այդ գույնով:
Թարգմանիչ սարք շների համար
No More Woof հայտնագործությունը մի փոքր կթեթևացնի շների տերերի կյանքը: Այս սարքավորումը կօգնի հասկանալ, թե ինչ է ցանկանում կենդանին: Օրինակ՝ սարքավորման միջոցով կարող եք հասկանալ այնպիսի պարզ ցանկություններ, ինչպիսիք են քաղցի կամ զբոսնելու ցանկությունները:
Բնության մեջ լուսավորվող բույս
Բիոտեխնոլոգները բույս են մշակել, որը լուսավորվում է մթության մեջ: Ուսումնասիրելով լյումինեսցենսում մանրէների գեները՝ գիտնականներն արել են այնպես, որ ծխախոտը լուսավորվի՝ առանց էլեկտրական լույսի և արևի:
Գրպանի մինի-տպիչ
Իսրայելական ZUtA Labs ընկերությունը ստեղծել է մինի-տպիչ, որի միջոցով կարող եք տպել փաստաթղթերն անգամ այնպիսի վայրերում, որտեղ չկան պայմաններ: Այս սարքավորումը ղեկավարելու համար անհրաժեշտ է միայն սմարթֆոն:
Կարդացող մատանի
FingerReader մատանին կարողանում է սկանավորել տեքստը, բարձրաձայն կարդալ այն և թարգմանել: Այս սարքավորումն օգնում է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն տեսողության հետ: Կարդալու և թարգմանելու համար անհրաժեշտ է միայն մատով ցույց տալ բառը:
Սիրարփի Աղաբաբյան