Որպես կանոն՝ ասպիրինն օգտագործվում է գլխացավի, մրսածության, գրիպի նշաններ նկատելու դեպքում։ Pro-devchat.ru կայքը գրում է, որ ասպիրնն արդյունավետ միջոց է՝ ցավը հանգստացնելու համար, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է օգտագործվել նաև մաշկի վիճակը լավացնելու համար։
Առաջարկվող դիմակը պատրաստելը շատ պարզ է. այն կարող է օգնել երիտասարդացնել մաշկը և ազատվել կնճիռներից։ Հարկավոր է պարզապես հետևել այս պարզ քայլերին։
Կիտրոնով և ասպիրինով դիմակ. բաղադրիչներ
- 3 պարկուճ ասպիրին
- 3 ճաշի գդալ կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակը։ Ասպիրինի պարկուճները մանրացրեք, խառնեք կիտրոնի հյութի հետ, լավ խառնեք, մինչև ստանաք խիտ պաստա։ Ստացվածը քսեք դեմքին և պահեք մոտ 10 րոպե։ Դեմքը լվացեք սառը ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը