Յուղոտ մաշկն ամենաշատ խնդիրներ ունեցող մաշկի տեսակն է։ Ավելորդ յուղը հաճախ դառնում է բորբոքվածության և կորյակների առաջացման պատճառ։ Շատ դեպքերում մաշկը դառնում է հենց այսպիսին սխալ սնվելու, հորմոնալ փոփոխությունների կամ էլ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով։ Ձեզ ենք ներկայացնում յուղոտ մաշկի դեմ պայքարի մի քանի փորձված տարբերակ։
Այս դիմակը կիրառելուց առաջ հարկավոր է ամբողջությամբ հեռացնել ցանկացած տեսակի կոսմետիկ միջոցները։
Ցորենի թեփով և խմորիչով սկրաբ
Բաղադրատոմս
Ցորենի թեփ (լավ մանրացված)՝ 1 թեյի գդալ
Կիտրոնի հյութ՝ 1 թեյի գդալ
Սոդա՝ 1 ճաշի գդալ
Չոր խմորիչ՝ ¼ թեյի գդալ
Օգտագործման եղանակը
Իրար խառնեք բոլոր բաղադրիչները և քսեք դեմքին թեթև մերսող շարժումներով։
Սպասեք 2 րոպե և հեռացրեք գոլ ջրով։
lady.am