Քչերը գիտեն այն մասին, որ ասպիրինը հրաշալի միջոց է մազերը խնամելու համար։ Steptohealth.ru կայքը գրում է, որ ասպիրինը լավացնում է մազերի վիճակը, խթանում դրանց աճը։ Արտաքին օգտագործման դեպքում ասպիրինը մաքրում է մազերը, վերացնում սնկերը, որոնք առաջացնում են մաշկի չորություն և թեփ։
Ասպիրինով մազերի խնամքի միջոց պատրաստելու համար հարկավոր է.
3 պարկուճ ասպիրին
3 գդալ շամպուն (30 գրամ)։
Ասպիրինը մանրացրեք այնպես, որ փոշու վերածվի։ Ավելացրեք 3 գդալ սովորական շամպուն, լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Թրջեք մազերը, քսեք սա գլխին։ Թողեք 5 րոպե, լվացեք շամպունով։ Ցանկության դեպքում կարող եք նաև կոնդիցիոներ պատրաստել:
Մազերի համար լոսյոն պատրաստելու համար հարկավոր է.
8 պարկուճ ասպիրին
կես լիտր ջուր
Պարկուճները մանրացրեք, ստացեք փոշի, խառնեք կես լիտր տաք ջրի հետ։ Խառնուրդը ցողեք մազերին։ Պրոցեդուրան կրկնեք ամեն երեկո։
Նկատի ունեցեք
Այս միջոցը տարբեր կերպ է ազդում՝ կախված մազերի որակից և մարդու սովորություններից։
Լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս միջոցը պարբերաբար օգտագործել։
Հարկավոր է շատացնել ջրի, ինչպես նաև՝ վիտամին E, սպիտակուցներ պարունակող մթերքի օգտագործումը։
Հնարավոր ալերգիկ ռեակցիայից խուսափելու համար հարկավոր է փորձել։ Մի փոքր քսեք մազերի փոքր հատվածին։ Եթե գրգռում եք զգում, հարկավոր չէ օգտագործել այս միջոցը։
Նյույթը հրապարակման պատրաստեց 168.am-ը