Ցանցում հայտնվել է ռեժիսոր Մեթյու Վոնի ,Kingsman. Ոսկե մատանի» ֆիլմի առաջին պրոմոհոլովակը: Լրտեսական կատակերգության թրեյլերը հրապարակված է 20th Century Fox-ի YouTube-ալիքում:
Ըստ սյուժեի, անհայտ անձինք ոչնչացնում են Kingsman բրիտանական գաղտնի ծառայության կենտրոնակայանները: Հատուկ գործակալները միավորվում են ամերիկացի հետախույզների հետ՝ պայքարելու ընդհանուր թշնամու դեմ:
Ժապավենում նկարահանվել են Թերոն Էջերթոնը, Մարկ Սթրոնգը, Չենինգ Թաթումը, Ջուլիանա Մուրը, Ջեֆ Բրիջեսը և Քալին Ֆերթը:
Ֆիլմը դառնալու է «Kingsman. Գաղտնի ծառայություն» կինոնկարի շարունակությունը, որը թողարկվել է 2015 թվականի հունվարին և դարձել դրամարկղային հիթ՝ համաշխարհային վարձույթում հավաքելով ավելի քան 400 մլն դոլար:
Որպես օրիգինալ ժապավենի ռեժիսոր նույնպես հանդես է եկել Վոնը: