«Կարծում եմ խիստ մայր կլինեմ». Սիմա Բաղդասարյանը մանկության հուշերի և ամենամեծ երազանքի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Կարծում եմ խիստ մայր կլինեմ». Սիմա Բաղդասարյանը մանկության հուշերի և ամենամեծ երազանքի մասին. life.tert.am

«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել  հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցը Արմենիա TV–ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավար Սիմա Բաղդասարյանն է։

Մանկություն

Վառ հիշողություններ ունեմ մանկության հետ կապված։ Մայրս ամբողջ իր ժամանակը տրամադրում էր մեզ տարբեր խաղեր էր կազմակերպում և՛ տանը, և՛ բակում։ Նա մեզ տանում էր տարբեր մանկական միջոցառումների և ոչ մի բանից հետ չէր պահում։

Հիշողությունները շատ են։ Թերևս, ամենատպավորիչն այն էր, երբ այդ տարիքում ճոճանակի վրայից ընկա և կոտրեցի ձեռքս։ Ես ահավոր շատ վախենում եմ կատուներից։ Երբ նկատեցի կատվին վեր թռա և ընկա ճոճանակի վրայից։

Պատանեկություն

90–ականները իմ պատանեկության շրջանն է եղել, որն անցկացրել եմ Ռուսաստանում։ Մինչև հիմա շատ լավ եմ հիշում երգերը այդ ժամանակաշրջանի։ Պատանեկության տարիքում է, որ ամեն ինչ բուռն էր ընթանում։ Իմ մեջ առ այսօր դաջված են համերգները, միջոցառումները, որ կազմակերպում էին այն ժամանակ։

Աշխարհընկալումս այլ է եղել։ Քանի որ այդ տարիներին ես Մոսկվայում եմ մեծացել և իմ ընկալումները տարբերվել են Հայաստանում բնակվող իմ հասակակիցներից։ Ես դպրոցն այնտեղ եմ սովորել և ավարտել։ Այնտեղի այլ կերպ են մտածում։ Նրանք մեծ ազդեցություն են թողել ինձ վրա։ Չնայած հայրս շատ խիստ էր ու ավանդապաշտ։ Շփվելով այնտեղի երեխաների հետ` ավելի համարձակ եմ եղել, այդ ամենի շնորհիվ է, որ առ այսօր ես ավելի ազատ եմ արտահայտվում, ինքնուրույն եմ մեծացել , սահմանափակ չեմ եղել։ Երբ ամռանը գալիս էինք Երևան տեսնում էի, որ իմ հասակակիցները սահմանափակ էին մտածում և վախենում էին արտահայտել իրենց մտքերը, վախենում էին հագնել այն, ինչ ցանկանում են` նույնիսկ զգացմունքներն արտահայտելու հարցում էին այդպիսին։

Չափահասություն

Չափահաս տարիքում համեմատած ավելի հանգիստ եմ եղել։ Հաճախ էի մայրիկիս հետ կիսվում տարբեր թեմաներով։ Մինչև հիմա էլ այդպես է։ Ավելի շատ մամայիս հետ եմ կապված, քանի որ հայրիկիցս մի փոքր քաշվել եմ։ Մայրս ինձ համար առաջին հերթին իմ լավագույն ընկերն է։ Նա այնպիսի դիրք է դրել, որ երբեք չկաշկանդվեմ իրենից և՛ սիրային հարցերում խոսեմ, և՛ նույնիսկ մանրակրկիտ ներկայացնեմ յուրաքանչյուր երկխոսություն։ Դա շարունակվում է մինչև հիմա։

Իմ ծնողները բավականին երիտասարդ են եղել, երբ ծնվել եմ։ Ընդամենը 19 տարվա տարբերություն ունենք։ Մայրս այնպես է պահել իրեն, որ չեմ հասկացել իմ առաջ մեծ մարդ է կանգնած։ Չնայած նրա, որ երբեմն իր կարծիքը չի համընկել իմ կարծիքի հետ, բայց միևնույն է լսել եմ իրեն և խորհրդին հետևել եմ։

Իմ կյանքի կարգախոսն է` երբեք ոչ մի բանից չփոշմանել։ Ես այս տարիքում ունեմ մի պատմություն, որը յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր ամիս հիշում եմ ժպիտով, որովհետև դա արդեն անցել է։ Նույնիսկ, եթե վատ բան է, մեկ է դա անցյալում է։ Քանի որ դրանից դու միայն դաս ես քաղել։ Այսօր դա հիշելով ժպտում եմ։

Ամբողջությամբ՝ life.tert.am