Ինչպես արդյունավետորեն հեռացնել թևատակերի մազերն ընդամենը 2 րոպեում
Advertisement 1000 x 90

Ինչպես արդյունավետորեն հեռացնել թևատակերի մազերն ընդամենը 2 րոպեում

Եթե հոգնել եք ամեն օր ածելի օգտագործել, կարող եք թևատակերի մազերից ազատվել բնական միջոցներով։ Markerium.ru-ն ներկայացրել է մի քանի տարբերակ։

Կիտրոն և շաքար։ Երկու ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնեք մեկ ճաշի գդալ շաքարի հետ։ Լավ խառնեք։ Պաստան քսեք այն հատվածին, որտեղ առկա է մազածածկույթ, ապա քաշեք խոնավ շորով։ Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք սա շաբաթվա ընթացքում 2 անգամ։

Ձու և եգիպտացորենի ալյուր։ Խառնեք մեկ ճաշի գդալ սպիտակուցն ու կես ճաշի գդալ ալյուրը։ Քսեք մաշկին, թողեք չորանա։ Ապա լվացեք ջրով։

Կաթ և քրքում։ Ձեզ մի փոքր քրքում և 2 ճաշի գդալ կաթ է հարկավոր։ Խառնուրդը քսեք մաշկին, մի քանի րոպե անց լվացեք ջրով։

Փորձեք այս միջոցները, եթե ալերգիա չունեք բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը