Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմն Ուկրաինայում ընդգրկվել է մայիս ամսվա ամենասպասված հինգ ֆիլմերի շարքում: Այդ մասին հաղորդում է Зеркало недели. Украина–ն` հաշվի առնելով IMDb-ի և Кинопоиск-ի վարկանիշային արդյունքները: Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերան նախատեսվում է մայիսի 4-ին:
Ապրիլի 27-ին Կիևում և Օդեսայում անցկացվել են «Խոստումը» ֆիլմի հատուկ պրեմիերաները: Ուկրաինական վարձույթում ֆիլմը ներկայացնում է Ukrainian Film Distribution ընկերությունը, որը համագործակցում է հոլիվուդյան աշխարհահռչակ ֆիլմարտադրող ընկերությունների հետ:
Կիևում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Cinema city-ի Ocean Plaza-ում, որին այցելել են Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքային և մարզային հայ համայնքների հասարակական, քաղաքական և հոգևոր ներկայացուցիչներ: