Оbamacare. Թրամփը հաղթանակ տարավ Ներկայացուցիչների պալատում
Advertisement 1000 x 90

Оbamacare. Թրամփը հաղթանակ տարավ Ներկայացուցիչների պալատում

ԱՄՆ­ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ոչ մեծ գերակշռությամբ քվեարկել է առողջապահության բարենորոգության զգալի մասի չեղարկման օգտին, որն իրականացվել էր դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք և հայտնի էր որպես Оbamacare:

Սպասվում է, որ դրան փոխարինելու կգա առողջապահության այն բարեփոխումը, որը մշակել է Հանրապետական կուսակցությունը, տեղեկացնում է BBC­ին:

Մատչելի առողջապահության և հիվանդների պաշտպանության օրենքի շատ դրույթների չեղարկմանը հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատի 217 անդամ, դեմ են քվեարկել 213­ը:

Այս քայլին հավանություն տված կոնգրեսականների թվում չի եղել ոչ մի դեմոկրատ: Դիտորդները քվեարկության արդյունքները համարում են նախագահ Դոնալդ Թրամփի խոշոր հաղթանակը, որը տակավին նախընտրական արշավի ընթացքում խոստացել էր չեղարկել Оbamacare­-ը:

Այժմ այս նույն հարցը պետք է քննարկի Սենատը, որտեղ հանրապետականները նույնպես մեծամասնություն են կազմում:

Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ նոր օրինագծի պատրաստումը շատ ժամանակ չի պահանջի:

«Կարող եմ ձեզ ասել, թե դրանից ինչ կստացվի. էլ ավելի լավ օրենք»,­- ասել է նա՝ հույս հայտնելով, որ նոր օրինագծին հավանություն կտան ոչ միայն հանրապետականները, այլև դեմոկրատները: