Իսլանդական կրոնն անցյալ տարի դոլարի և եվրոյի նկատմամբ ամենից ավելի է ամրապնդվել աշխարհի արժույթների շարքում, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
2016 թվականի մայիսի սկզբից ի վեր ընկած ժամանակամիջոցում այն 15 տոկոսով թանկացել է ամերիկյան և 21 տոկոսով եվրոպական արժույթի նկատմամբ: Այս նվաճման մեջ զգալի ավանդ է ներդրել վերջին տարիներին նկատվող տուրիստական բումը, նշել է գործակալությունը:
2016 թվականին կղզի է այցելել 1,6 միլիոն մարդ, ինչը գրեթե հնգապատիկ գերազանցում է երկրի բնակչությանը: Ընթացիկ տարում սպասվում է 2,4 միլիոն զբոսաշրջիկների ժամանում: Նրանց գրավում են հյուսիսափայլի դիտումը, դետոքսշրջագայությունները և տեղորոշումները հանրաճանաչ ֆիլմերից և սերիալներից, գրում է Bloomberg-ը:
Այսպես, երկրի հյուսիսի Միվաթն լիճը եղել է Պարսպից այն կողմ Երկրներում տեսարանների նկարահանումների վայրը HBO հեռուստաընկերության «Գահերի խաղը» սերիալում: Յոկյուլսաուռլոուն սառցապատ ծովալճակն է պատկերված Ջեյմս Բոնդի մասին երկու ֆիլմերում, ինչպես նաև «Բեթմեն. Սկիզբը» ֆիլմում:
Տարեկան ծովալճակ է այցելում շուրջ 500 հազար մարդ: