Կուրտ Ռասել և Գոլդի Հոուն հոլիվուդյան զույգն անվանական աստղեր է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:
Ռասելը և Հոունը քաղաքացիական ամուսնության մեջ են ավելի քան 30 տարի՝ առաջին անգամ հանդիպելով դեռ 1968 թվականին: Մեծարման արարողությանը ներկա են եղել Հոունի դուստրը՝ դերասանուհի Քեյթ Հադսոնը և ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, որի ֆիլմերում քանիցս նկարահանվել է Ռասելը:
«Մենք ասես հենց նոր ենք ամուսնացել: Մենք երբեք երկուսով ներկա չենք եղել նման արարողության»,- կատակել է 71-ամյա Հոունը, որի խոսքը մեջբերում է Telegraph թերթը:
«Ես քեզ պարտական եմ իմ ողջ կյանքով»,- իր հերթին հայտարարել է 66-ամյա Ռասելը:
Ներկայում «Փառքի ծառուղում», որը գտնվում է Հոլիվուդյան բուլվարում և Վայն փողոցում, դերասանների, երաժիշտների, պրոդյուսերների, տնօրենների և բազմաթիվ այլ մարդկանց ավելի քան 2,5 հազար անվանական աստղերն են, որոնք ավանդ են ներդրել զվարժանքի ինդուստրիայում և արվեստի մեջ:
«Փառքի ծառուղին» Լոս Անջելեսի տուրիստական գլխավոր տեսարժան վայրերից մեկն է, ուր տարեկան 10 մլն մարդ է այցելում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: