Boeing-ի մրցակից չինական Comac C919 ինքնաթիռը կատարել է առաջին թռիչքը
Advertisement 1000 x 90

Boeing-ի մրցակից չինական Comac C919 ինքնաթիռը կատարել է առաջին թռիչքը

Չինական մշակման նոր մարդատար ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը: Հանրանավն օդ է բարձրացել Շանհայի միջազգային օդանավակայանից: Այդ քաղաքում է գտնվում Comac պետական ընկերության՝ նոր ինքնաթիռը մշակողի արտադրական կենտրոնի հավաքման գիծը, տեղեկացնում է BBC-ին:

Իր առաջին թռիչքը C919-ը կատարել է առանց ուղևորների, ինքնաթիռում եղել են միայն հինգ հոգի՝ օդաչուները և ինժեներները: Comac C919-ը, չինացի արտադրողների մտահղացմամբ՝ պետք է դառնա Boeing 737-ի և Airbus A320-ի իրական մրցակիցը: Հաջողության  դեպքում C919-ը կդառնա առաջին չինական միջինմայրուղային ինքնաթիռը, որին կհաջողվի դուրս գալ ավիափոխադրումների համաշխարհային շուկա:

Ինքնաթիռն սկսել են մշակել տակավին 2008 թվականին, սակայն գործարկումը մի քանի անգամ հետաձգվել է: Դա նեղ ֆյուզելաժով ինքնաթիռ է՝ սալոնում մեկ կենտրոնական անցումով, որը կարող է ինքնաթիռ վերցնել մինչև 168 ուղևոր:

Այն կթռչի մինչև հինգուկես հազար կիլոմետր տարածություն: Չինաստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռի արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դոլար՝ Boeing 737-ի կամ Airbus A320-ի գնի կեսից պակաս:

C919-ը հավաքվել է Չինաստանում, բայց մեծ քանակությամբ ներմուծվոող տեխնոլոգիաների, օրինակ՝ ֆրանս-ամերիկյան արտադրողի CFM շարժիչների օգտագործմամբ: Հաղորդվում է, որ նախապես պատվիրված է արդեն 500 ինքնաթիռ ինչպես Չինաստանի, այնպես էլ արտասահմանյան 23 ավիաընկերությունների համար: