
Showtime-ը հրապարակել է Դևիդ Լինչի «Թվին Փիքս» վերստեղծված սերիալի նոր թիզերը: Հոլովակը, որը վերնագրված է «Ծանոթ դեմքերը 25 տարի անց», հայտնվել է YouTube-ում:
Թիզերում հայտնվում են նախագծի օրիգինալ երկու եթերաշրջաններից հերոսներ, այդ թվում՝ գործակալ Դեյլ Քուփերը, շերիֆի օգնականներ Էնդի Բրենանը և Թոմ Հոք Հիլը, Մեծ Էդ Հեռլին, Կարլ Ռոդը և Սառա Փալմերը:
«Թվին Փիքսի» նոր սերիաների պրեմիերան կկայանա Կաննի փառատոնում:
«Թվին Փիքսի» առաջին եթերաշրջանները թողարկվել են 1990-1991 թվականներին:
Սերիալի գործողությունը ծավալվում է դպրոցական Լորա Փալմերի սպանության շուրջ, որը հետաքննում է Հետաքննությունների համապետական բյուրոյի գործակալ Դեյլ Քուփերը: