
Ամերիկացի կենսաբանները անվանել են Երկրի վրա սպասվող մասսայական բնաջնջման զոհերին: Դրանք օվկիանոսների խոշոր բնակիչներն են: Դրա գլխավոր պատճառը մարդածին գործոնն է, հայտնում է Science պարբերականը:
Մասնավորապես՝ հետազոտողները բնաջնջման պրոցեսը կանխատեսել են ծովային էկոհամակարգերի օրինակով: Պարզվել է, որ կենդանու զանգվածի 10 անգամ ավելանալը հանգեցնում է տեսակի բնաջնջման 13 և ավելի անգամ մեծացման հավանականության:
Բանն այն է, որ մարդն իր նպատակների համար որպես կանոն օգտագործում է խոշոր տեսակներին: Դրանց թվաքանակի նվազման հետ նա անցնում է ավելի փոքր տեսակների բնաջնջմանը:
Կենսաբանները նշում են, որ այժմ հնարավոր է կանգնեցնել մոլորակում 6-րդ բնաջնջումը: Վերջին 440 միլիոն տարում Երկրի վրա տեսակների թվաքանակը կրճատվել է 90%-ով: