Ստրեսը ազդում է մարդու առողջության, օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի և հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների , զարկերակային ճնշման, շաքարային դիաբետի և գիրության վրա:
Հաճախակի գլխացավերը, անքնությունը կարող են լինել ստրեսի ախտանշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
Կրծքավանդակի ցավերը, որոնք ուղեկցվում են շնչառության հաճախականությամբ, քրտնարտադրությամբ, գլխապտույտով, սրտխառնոցով, նաև ճառագայթող ցավերով դեպի թիակ, կարող են վարագրվել ստրեսին, սակայն իրականում լինել սրտի իշեմիկ հիվանդության ազդանշան:
Ստրեսի հաղթահարման համար մասնագետների կողմից խորհուրդ է տրվում.-
- Ֆիզիկական ակտիվություն
- Թուլանալու վարժանքներ (Relaxation exercises)
- Մեդիտացիա (Meditation)
- Յոգա Yoga
- Տայցի (Tai chi)