Այժմ տրանսվեստիզմը շատերին ծանոթ թեմա է, որի շուրջ գրեթե միշտ քննարկումները չեն դադարում։ Իսկ որո՞նք են այս երևույթի հոգեբանական կողմերը:
Եվ այսպես, տրանսվեստիտներից ոմանք նախընտրում են կրել կանացի հագուստ միայն տանը, սակայն ոմանք հաճույք են ստանում կանացի հագուստով մարդկանց առջև երևալուց: Նրանցից շատերը հետերոսեքսուալ տղամարդիկ են, ովքեր ունեն ընտանիքներ, և առօրյա կյանքում գրեթե անհնար է նրանց տարբերել սովորական տղամարդկանցից:
Հարց է առաջանում, արդյո՞ք տրանսվեստիտները նախընտրում են խոսել այս երևույթի մասին իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների հետ։
Խոսել թե՞ ոչ
Բոլորը չէ, որ պատրաստ են ընդունել նման նորությունը։ Այս մարդկանցից շատերը հուսահատվում են իրենց «հակումները» թաքցնելու անհրաժեշտությունից: Սա է պատճառը, որ որոշ տրանսվեստիտներ ստիպված են գաղտնի պահել իրենց նախընտրությունները, իսկ երբեմն էլ այսպիսի գաղտնիությունը հանգեցնում է շատ հանկարծակի և չմտածված խոստովանությունների: Սեփական տրանսսեքսուալության մասին խոստովանությունը չափազանց բարդ որոշում է, որին գնալու համար պետք է շրջապատի օգնությունն ու անհատական համարձակությունը:
Ինչպե՞ս է առաջանում տղամարդու մոտ կնոջ հագուստ կրելու հակումը: Որպես կանոն, տրանսվեստիզմը արտահայտվում է մանուկ կամ պատանեկան տարիքից: Շատ տրանսվեստիտներ նշել են, որ մանկական տարիքում իրենց պատժել են նման հակումների համար: Սակայն հայտնի են դեպքեր, երբ տրանսվեստիտ հայրը նման զգեցտափոխմանը սովորեցրել է նաև իր վեցամյա որդուն, իսկ իրեն իր հերթին սովորեցրել էր իր հայրը:
Տրանսվեստիտն ու իր զուգընկերը
Հասուն տարիքում տրանսվեստիտներից շատերը զգեստափոխվում են միայն տանը, սակայն որոշները ողջ օրն անցկացնում են իրենց սովորական առօրյա հագուստի տակից կանացի ներքնագեստ կրելով: Դժվար է հավատալ, սակայն որոշ կանայք, լավ իմանալով իրենց ամուսնու հակումների մասին, անգամ օգնում են վերջիններիս կանացի կերպար ստեղծելու հարցում և նմանատիպ հարաբերություններում կիրք ու հետաքրքրություն են գտնում:
Այնուամենայնիվ, ընտանիքների մեծ մասում կանայք չեն ընդունում այս երևույթը, շատերը կարծում են, որ տրանսվեստիզմը սեքսուալ շեղում է, և ստիպում են ամուսիններին բժշկական օգնության դիմել կամ էլ ուղղակի ընտրում են բաժանության ճանապարհը: Կան նաև կանայք, ովքեր հաշտվում են այս մտքի հետ, սակայն այդպես էլ չեն ընդունում: Հաճախ կինը չի կարողանում հասկանալ իր ամուսնու տարօրինակ հակումները և մշտական վախ ունի, որ երեխաները ևս կիմանան այս մասին: Երբեմն կինն ընդունում է, որ ամուսնու` կանացի հագուստ կրելու հանգամանքը որևէ մեկին չի վնասում, իսկ իրենց զգացմունքները դրանից չեն տուժում։ Հետևաբար նա ուղղակի ընդունում է ամուսնուն ինչպիսին, որ կա:
Չնայած նրան, որ տղամարդ տրանսվեստիտների մեծ մասը հետերոսեքսուալ են և ընտանիքներ ունենք` նրանցից շատերը նախընտրում են հասարակական վայրեր այցելել կանացի հագուստով: Նրանք ամգամ կարող են ընդունել պոտենցյալ տղամարդ-զուգընկերոջ մերձեցման առաջարկը: Նման դեպքերում հնարավոր է անգամ ունենան սեքսուալ ակտիվության որոշ ձևեր:
Մեր հասարակությում էլ տրանսվեստիզմը գոյություն ունի և այս երևույթի նկատմամբ առկա է հոմոֆոբիայի տարբեր դրսևորումներ՝ վիրավորանքից մինչև բռնություն․․․։