Ամերիկացի բժիշկները ատամների հիվանդությունների նոր պատճառ են գտել
Advertisement 1000 x 90

Ամերիկացի բժիշկները ատամների հիվանդությունների նոր պատճառ են գտել

Ամերիկացի բժիշկները ցույց են տվել, որ ավելցուկային քաշը բերանի խոռոչի, այդ թվում ատամների հիվանդությունների զարգացում է առաջ բերում: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Oral Diseases հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert!-ը:

Գիտնականները զննել են ստոմատոլոգների 160 սպասարկյալների՝ մարմնի նորմալ և ավելցուկային զանգվածով: Ավելի քան 23 բալ մարմնի զանգվածի ինդեքսով մարդկանց մոտ ավելի ծանր պերիոդոնտիտ է զարգացած ատամնաբույժի այն սպասարկյալների համեմատությամբ, ովքեր մարմնի նորմալ զանգված ունեն:

Նրանց մոտ, ում ինդեքսը գերազանցել է 25-ը, պարոդոնտիտը վեցապատիկ գերազանցել է մարմնի նորմալ զանգված ունեցող հաճախորդների այդ ցուցանիշը:

Գիտնականները նշում են, որ ճարպակալումն, ամենայն հավանականությամբ, բորբոքային  գործընթացներ է առաջացնում բերանի խոռոչում: