Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը նշել է մարդկության գոյատևման գլխավոր պայմանը: Այս մասին ֆիզիկոսը պատմել է Starmus IV գիտության և արվեստների միջազգային փառատոնի առթիվ պրեվյուում, փառատոն, որը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 18-ից մինչև 23-ը Տրոնհեյմ քաղաքում (Նորվեգիա): Փորձագետի կարծիքը մեջբերում է The Independent հրատարակությունը:
«Ես հաստատ հավատում եմ, որ մենք պետք է սկսենք այլընտրական մոլորակներ փնտրել հնարավոր բանկության համար»,- ասել է Հոքինգը: Պրեվյուի ընթացքում, որը տեղի է ունեցել Լոնդոնում, գիտնականը նաև ներկայացրել է Շվեյցարիայի Omega ընկերության ոսկե ժամացույցի նոր մոդելը: Omega-ն հանդես է եկել որպես Starmus IV-ի հովանավոր: